Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Շվեդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակիցներին պատմել է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումները պայմանավորող գործոնների, այն սպառնալիքների մասին, որոնք բխում էին Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական զինված ուժերից, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու Բաքվի ծրագրերի մասին։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ թեև Ադրբեջանը համառորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը զրպարտչական արշավ է իրականացնում մեր երկրի դեմ, ինչը չի ծառայում խաղաղությանը։