Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր երկրի դեսպանների հետ
 Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր երկրի դեսպանների հետ
10:27     27 11 2023    
Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը հանդիպել է Ադրբեջանում իր երկրի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի և Հայաստանում դեսպան Մեհդի Սուբհանիի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է ինքը՝ դիվանագետը։

Հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։

Նշվել է, որ Իրանը իր հարևանության քաղաքականության շրջանակներում ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի հետ կապերը զարգացնելու ուղղությամբ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   ԱԳՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս