Ժապարով. Ղրղզստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի
  Ժապարով.  Ղրղզստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի
17:53     24 11 2023    
Վերջին տարիներին Ղրղզստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ղրղզական լրատվամիջոցներին, այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

Ժապարովը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևի Ղրղզստան կատարած պետական այցի ժամանակ ստեղծվել է Ադրբեջանա-ղրղզական զարգացման հիմնադրամ։ Այժմ աշխատանքներ են տարվում կազմակերպչական, իրավական և ֆինանսական հարցերը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղրղզստան   Ադրբեջան  


Լրահոս