Միլլեր. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին
  Միլլեր.  ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին
11:26     21 11 2023    
«Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը ուղղակիորեն քննարկեն և լուծեն խնդիրները՝ ի շահ տարածաշրջանի»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրներն էլ ուղղակիորեն բանակցեն տևական համաձայնության հասնելու համար: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել այս բանակցություններին, և ողջունում ենք այլ երկրների նման ջանքերը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլեր   ԱՄՆ  


Լրահոս