«Արդեն ծրագրում ենք Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից էլ Թուրքիա և Իրան նոր գիծ կառուցել: Ես արդեն ասել եմ, որ Զանգեզուրի միջանցքն իր դերը կկատարի ոչ միայն երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտի բացման, այլև այս միջանցքով էներգիայի տեսակների արտահանման և Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, որն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այնտեղից մենք կունենանք նոր գիծ արտաքին շուկաներ դուրս գալու համար, և Թուրքիայից հետո՝ Եվրոպա»։