Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մայիսի 27-ին ելույթ ունենալով Զանգելանի շրջանի Ագալի գյուղում, հայտարարել է. «Մենք ուժեղացնում ենք մեր ռազմական ուժը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծվեցին նոր զինված կազմավորումներ, գնվեց նոր տեխնիկա, և մենք կշարունակենք դա անել։ Որովհետև եթե ուժեղ չլինենք, չենք կարող ապրել այնպես, ինչպես ուզում ենք: Մենք ուզում ենք ազատ ապրել։ Մենք ցանկանում ենք, որ ապագայում ոչ ոք չխառնվի մեր գործերին։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել։ Ոչ ոք չպետք է գա սովորեցնի, խորհուրդներ տա»։