Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, F-35/F-16-ի հարցը, կլիմայի գլոբալ փոփոխությունը, Աֆղանստանը, Սիրիան, Լիբիան, Ղարաբաղը, Հունաստանը, Արևելյան Միջերկրականը և տարածաշրջանային այլ զարգացումներ։