Ներկայումս առաջնային խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների քաղաքական կամքն է: Մեր կողմից կա այս կամքը: Այսօր ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը: Ես դա հաստատում եմ այն ժամանակ, երբ այսօր հայտարարվել է գրավյալ տարածքներում եւս 13 բնակավայրերի ազատագրման մասին: Այն ժամանակ, երբ հայկական բանակը, ըստ էության, ձախողվում է: Ադրբեջանը ռազմադաշտում էլ ցուցադրում է իր առավելությունը: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք քաղաքականապես լուծել այս հարցը՝ չցանկանալով, որ արյունահեղությունը շարունակվի, ցանկանալով կյանքեր փրկել: