Եթե Հայաստանը ցանկանար ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կաներ վաղուց: Ինչո՞ւ նախկինում չճանաչեցին: Որովհետեւ նրանք հստակ հասկանում էին, որ այս շատ անտրամաբանական քայլի արդյունքում բանակցություններն ամբողջությամբ կդադարեն, այլևս խոսելու բան չի մնա: Հետո ոչ խաղաղության նախաձեռնությունը, ոչ հիմնական սկզբունքները, ոչ էլ ապագա կարգավորումը՝ ոչինչ չի լինի սեղանի շուրջ: Կարծում եմ, որ նրանք դա հասկանում են: