ԱԳՆ. Փիթեր Սթենոնի պնդումները վկայում են նրա կողմնակալության մասին
  ԱԳՆ.  Փիթեր Սթենոնի պնդումները վկայում են նրա կողմնակալության մասին
11:38     18 11 2023    
Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, մամուլի քարտուղար Փիթեր Սթենոնի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Բրյուսելում՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում մեր երկրի մասին արված հայտարարությունները՝ ԵՄ ներկայացուցչի կողմնակալության ևս մեկ ցուցիչ են։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ցավում եմ, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը՝ օկուպանտ և ագրեսոր երկիրը, 30 տարի խախտել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումների քաղաքականություն է վարել ադրբեջանցիների նկատմամբ, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դարձել են հարկադիր վերաբնակներ և փախստականներ։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ԵՄ ներկայացուցչին, որ 44-օրյա Հայրենական պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին իրականացված 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները իրականացվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, և մեր երկիրը օրինական մեթոդներով վերականգնեց իր ինքնիշխանությունը։

ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները այն մասին, որ Ադրբեջանը միակողմանի ռազմական քայլեր է ձեռնարկում, չնայած Ադրբեջանի բազմիցս հայտարարություններին այն մասին, որ մեր տարածքներում անօրինական ներկայությունը շարունակուղ հայկական զինված ուժերը վտանգի աղբյուր են հանդիսանում տարածաշրջանում, և միջազգային իրավունքին համապատասխան դրանց անհապաղ դուրսբերման բազմաթիվ կոչերին՝ անընդունելի են»,- նշել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս