Դեսպան Լեյլա Աբդուլաևան պատասխանել է Փարիզի քաղաքապետին
 Դեսպան Լեյլա Աբդուլաևան պատասխանել է Փարիզի քաղաքապետին
15:26     17 11 2023    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան պատասխանել է՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի պնդումներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Լեյլա Աբդուլաևայի՝ Անն Իդալգոյին ուղղված բաց նամակում ասվում է. «Փարիզի քաղաքապետը վերջերս ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածել Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ։ Որպես Ադրբեջանի դեսպան և քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ այս տեղեկությունը կեղծ է և գալիս է Կովկասում խաղաղություն չցանկացող աղբյուրներից։

Ճշմարտությունն ասելու համար պետք է առաջին հերթին ուրիշներին թշնամի չներկայացնել։ Մենք հասկանում ենք, որ 30 տարվա պատերազմի ընթացքում երկու սերունդ է մեծացել, և այս սերունդները կերակրվել են կեղծ լեգենդներով։ Սակայն Ադրբեջանը համաձայն է հայերի վերադարձին Ղարաբաղ։ Այն իրավունքները, որոնք ունեն մյուս համայնքները՝ հրեական և ռուսական, նույնպես կտրվեն հայերին»,- ընդգծել է դեսպանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս