Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորում է Ադրբեջանին Ազգային վերածննդի օրվա առթիվ
 Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորում է Ադրբեջանին Ազգային վերածննդի օրվա առթիվ
14:02     17 11 2023    
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին Ազգային վերածննդի օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ-ի X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։

«Մեր ադրբեջանցի եղբայրները, ովքեր 35 տարի առաջ պաշտպանեցին իրենց անկախությունը, նույն եռանդով ազատագրեցին իրենց օկուպացված տարածքները։ Բաքվում այդ օրը բարձրացված դրոշն այսօր ծածանվում է երկրի ողջ տարածքում։ Շնորհավորում ենք եղբայրական Ադրբեջանին Ազգային վերածննդի օրվա առթիվ»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս