Իլհամ Ալիևը շնորհավորել է Պաղեստինի նախագահին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Պաղեստինի նախագահին
13:50     15 11 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, նամակում ասվում է.

«Անցյալ տարի Պաղեստինում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը դրական քայլ էր՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Օրակարգում է նաև Պաղեստինում դպրոց կառուցելու հարցը։

Հուսով ենք, որ Գազայում լարվածությունը շուտով կվերացվի։ Ադրբեջանը միշտ համերաշխություն է դրսևորել պաղեստինյան հարցի առնչությամբ և աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա՝ ՄԱԿ-ի բանաձևերին և որոշումներին համապատասխան: Մեր երկիրը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պաղեստին  


Լրահոս