ԵԱՀԿ ԽՎ հայտարարությունը. Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է
  ԵԱՀԿ ԽՎ հայտարարությունը.  Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է
09:34     15 11 2023    
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը ողջունել են Ադրբեջանի հանձնառությունը՝ շարունակելու ջանքերը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ հայտարարության մեջ։

Նշվել է, որ Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ քննարկում է ծավալվել Հայաստանի հետ համապարփակ կարգավորման հասնելու ուղղությամբ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի շրջան է։

«Ադրբեջան այցի շրջանակներում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը (Նորվեգիա) երկրի քաղաքական ղեկավարության հետ քննարկել են Ադրբեջանի կողմից սեպտեմբերին իր Ղարաբաղի շրջանի նկատմամբ վերահսկողություն վերականգնումից հետո Հայաստանի հետ լիակատար կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։

Խաղաղության համաձայնագրի առաջխաղացման և հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է կառուցողական ներգրավվածություն»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին դրական նշան է տարածաշրջանում բազմակողմ դիվանագիտության և երկխոսության համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս