Մեհրիբան Ալիևա. Հեյդար Ալիևը մեզ հետ չէ, բայց նրա գաղափարներն ապրում են, նրա ծրագրերն իրականացվում են
  Մեհրիբան Ալիևա.  Հեյդար Ալիևը մեզ հետ չէ, բայց նրա գաղափարներն ապրում են, նրա ծրագրերն իրականացվում են
16:43     10 05 2021    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում կիսվել է՝ Հեյդար Ալիևի ծննդյան 98-ամյակի կապակցությամբ հրապարակմամբ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.

«Այսօր լրանում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 98-րդ տարեդարձը, ով իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենի Ադրբեջանին ծառայելուն: Նրան միշտ առաջնորդում էր Հայրենիքի, իր ժողովրդի հանդեպ անսահման սերը, նրան երջանիկ տեսնելու ցանկությունը՝ ապրելով անկախ, բարգավաճող, հզոր Ադրբեջանում: Հեյդար Ալիևը մեզ հետ չէ, բայց նրա գաղափարներն ապրում են, նրա ծրագրերն իրականացվում են: Եվ որ ամենակարևորն է, իրականացավ նրա նվիրական ցանկությունը. Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ազատագրվեցին շուրջ 30 տարի օկուպացման մեջ գտնվող մեր հողերը: Խոնարհաբար հարգում եմ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի անմոռանալի հիշատակը: Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս