Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը վերջապես պետք է հասկանա, որ խաղաղությունն այլընտրանք չունի
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանը վերջապես պետք է հասկանա, որ խաղաղությունն այլընտրանք չունի
13:14     07 11 2023    
Ադրբեջանը, որն իր անկախության առաջին իսկ տարիներից հարևան Հայաստանի կողմից ենթարկվել է՝ ռազմական ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, բախվելով փախստականների և հարկադիր վերաբնակների խնդրին, անընդհատ հայտարարել է, որ երբեք չի հաշտվի. իր հողերի օկուպացիայի փաստի հետ։

44-օրյա Հայրենական պատերազմին հանգեցնող գործոններից մեկն էլ այն էր, որ Հայաստանը երկար տարիներ բանակցությունների իմիտացիա էր անում՝ ստատուս քվոն պահպանելու համար, և միջազգային միջնորդները աչք փակեցին այս ապակառուցողական դիրքորոշման վրա։ Բացի այդ, Հայաստանն ակտիվացրեց իր ագրեսիվ քաղաքականությունը՝ առաջ քաշելով «նոր պատերազմներ նոր տարածքների համար» հայեցակարգը և անընդհատ զբաղվել է ռազմաքաղաքական սադրանքներով:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ասված է նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում հերոսական ադրբեջանական բանակը զավթիչներից ազատագրել է ավելի քան 300 բնակավայր, այդ թվում՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի, Զանգիլան, Գուբադլի և Շուշա քաղաքները։ . Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարության հիման վրա՝ Հայաստանը դուրս է բերել իր զինված ուժերը Քելբեջարի, Աղդամի և Լաչինի շրջաններից։

.Պատերազմի և հակամարտության ավարտից անմիջապես հետո, Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության նախաձեռնությամբ, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, սկսեց ակտիվորեն նպաստել հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ գործընթացին, սկսեց լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ օկուպացիայից ազատագրված տարածքներում, ինչպես նաև՝ Ղարաբաղում ապրող հայերին մեր հասարակությանը վերաինտեգրելու միջոցառումներ։

Իսկ Հայաստանն ընտրել է խաղաղ պայմանագրի բանակցություններին խոչընդոտելու ուղին, շարունակել է ռազմաքաղաքական սադրանքները, ականներ է տեղադրել Ադրբեջանի տարածքներում։ Հայկական կողմը, հակառակ իր պարտավորություններին, ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը, այլեւ շարունակել է նրանց նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել, զինել զենքով ու ռազմական տեխնիկայով։ Բացի այդ, Հայաստանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 8 ադրբեջանական գյուղերը, որոնք դեռ գտնվում են օկուպացման տակ։

Ի պատասխան վերոնշյալ գործողությունների՝ ադրբեջանական կողմը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը 24 ժամվա ընթացքում հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել Ղարաբաղի տարաաշրջանքում՝ ապօրինի զինված ուժերի գոյությանը վերջ դնելու և իր ամբողջ տարածքում ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով։

Ներկայումս, հայկական զինված ուժերի դուրսբերումից և անջատողական ռեժիմի լուծարումից հետո, լայն հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը, կոչ է անում Հայաստանին՝ կառուցողական և արդար դիրքորոշում որդեգրել խաղաղության գործընթացում և ճիշտ հասկանալ նոր իրողությունները։ Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս