Ապահովվելու են Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
 Ապահովվելու են Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
12:09     07 11 2023    
Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաևի հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է իրավունքների և ազատությունների հավասարությունը բոլորի համար՝ անկախ էթնիկ, կրոնական և լեզվական պատկանելությունից։

«Ղեկավարվելով հիմնական օրենքի այս դրույթով, մեր պետությունը միշտ հավասար մոտեցում է ցուցաբերում՝ Ադրբեջանի տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ։ Հրատապ հարցերից մեկը վերաբերում է՝ ադրբեջանական հասարակությանը Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրման գործընթացին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ այդ հարցը Ադրբեջանի պետության ներքին գործն է, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն երկրի Սահմանադրության համաձայն»,- ասվում է հոդվածում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս