Ալիև. Մինչև 2026-ի վերջը նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր
  Ալիև.  Մինչև 2026-ի վերջը նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր
11:29     03 11 2023    
Երեք տարի առաջ Հայրենական պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական ու շինարարական աշխատանքներ սկսեց օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Այդ նպատակով Ադրբեջանի բյուջեից արդեն ծախսվել է 7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել առնվազն 2,4 մլրդ ԱՄՆ դոլար։

Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 3-ին Աստանայում «Թուրքական դար» կարգախոսով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության X գագաթնաժողովում։

Նշելով, որ Ադրբեջանն իրականացնում է «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ պետության ղեկավարն ասել է. «Նախկին հարկադիր վերաբնակները՝ այդ հողերի իսկական տերերը, արդեն վերադարձել են Լաչին և Ֆիզուլի քաղաքներ, ինչպես նաև երեք գյուղ։ Մինչև 2026 թվականի վերջը սպասվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ֆիզուլի քաղաքում դպրոցի կառուցման և Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին կառուցվող ստեղծագործական կենտրոնի համար: «Սա Ադրբեջանի և Ուզբեկստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դրսևորում է», - ընդգծել է երկրի ղեկավարը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր  


Լրահոս