Այսօր Աստանայում տեղի կունենա ԹՊԿ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
 Այսօր Աստանայում տեղի կունենա ԹՊԿ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
09:58     03 11 2023    
Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, գագաթնաժողովն անցկացվելու է «Թուրքական դար» կարգախոսի ներքո և կարևոր հարթակ է դառնալու կազմակերպության ընդարձակ օրակարգը ամենաբարձր մակարդակով քննարկելու համար։

Առաջնորդները որոշումներ կկայացնեն կարևոր հարցերի վերաբերյալ, կկնքեն համաձայնագրեր և կհաստատեն պաշտոնական փաստաթղթեր՝ կապված ԹՊԿ նախագծերի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտը և մաքսային գործը:

Գագաթնաժողովի արդյունքներով ԹՊԿ նախագահությունը Ուզբեկստանից կանցնի Ղազախստանին։ Պետությունների ղեկավարները կստորագրեն Աստանայի ակտը և Աստանայի գագաթնաժողովի հռչակագիրը, ինչպես նաև համապատասխան մի շարք բանաձևեր։

Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու համար նոյեմբերի 2-ին Ղազախստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Աստանա   ԹՊԿ  


Լրահոս