ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը չպետք է գտնվի Ֆրանսիայի տարածքում
 ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը չպետք է գտնվի Ֆրանսիայի տարածքում
14:06     27 10 2023    
Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե նրա երկիրը «ստեղծել է Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության տվյալների բազա», ցույց է տալիս ֆրանսիացի պաշտոնյաների գիտելիքների պարզունակ մակարդակը՝ միջազգային իրավունքի և միջպետական հարաբերությունների մասին։ Հակառակ դեպքում նրանք նման ստոր և ռասիստական գործողություններ չէին ձեռնարկի ինքնիշխան պետության տարածքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մեկնաբանության մեջ։

«Ֆրանսիան դարեր շարունակ գողացել է աֆրիկյան ժողովուրդների մշակութային ժառանգությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ֆրանսիան միայն Աֆրիկայից գողացել է 90 հազար մշակութային ժառանգություն։ Թող Ֆրանսիայի մշակույթի նախարարը զբաղվի գողացվածի վերադարձով: Ադրբեջանը շառլատաններից սովորելու ոչինչ չունի:

Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիայի հակաադրբեջանական գործունեությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես իր ստոր քաղաքականության գործիք օգտագործելը՝ լրջորեն խաթարեցին այդ կազմակերպության անկախությունը։ Ֆրանսիան քաղաքականացնում և վարկաբեկում է այս կազմակերպությունը՝ չարաշահելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը գտնվում է իր տարածքում։ Մենք կարծում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը չպետք է գտնվի Ֆրանսիայի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՅՈՒՆԵՍԿՕ   Ֆրանսիա  


Լրահոս