Իլհամ Ալիևն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը
 Իլհամ Ալիևն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը
16:21     26 10 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 26-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Սոլթան Ահմեդ ալ-Ջաբիրի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ բին Մոհամմադ ալ Մազրուին, ներդրումների նախարար Մոհամմադ Հասան Ալ Սուվեյդին, արտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղը, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սաիֆ Ալ Սուվեյդին, Masdar ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ջամիլ ալ-Ռամահին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս