Ֆիդան. Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով
  Ֆիդան.  Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով
10:23     24 10 2023    
Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի «X» (նախկին Tüitter) սոցցանցի էջին, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը՝ Թեհրանում Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական հարթակի «3+3» նախարարական հանդիպման արդյունքներով։

«Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով, Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին՝ կայուն խաղաղություն ապահովելու համար։

«Այս կազմավորումը (տարածաշրջանային հարթակ «3+3»- խմբ.) կարևոր է նաև միջազգային հանրությանը ցույց տալու, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց սեփական խնդիրները։ Ուրախալի է, որ տարածաշրջանում վերացվել են համագործակցության ու բարեկամության խոչընդոտները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս