32 տարի առաջ Ադրբեջանը վերականգնեց իր անկախությունը
  32 տարի առաջ Ադրբեջանը վերականգնեց իր անկախությունը
09:49     18 10 2023    
Այսօր լրանում է Ադրբեջանի անկախության վերականգնման 32-րդ տարեդարձը:

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1991 թ. հոկտեմբերի 18-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» Սահմանադրական ակտը։

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը՝ հենվելով 1918 թ. մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի վրա, ժառանգելով Ադրբեջանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքներն ու ավանդույթները և ղեկավարվելով՝ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. օգոստոսի 30-ի՝ «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով, ընդունում է այդ Սահմանադրական ակտը և սահմանում է՝ Ադրբեջանի Հանրապետության պետականության շինարարության և քաղաքական ու տնտեսական կառուցվածքի հիմունքները։

1991 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում համաժողովրդական հանրաքվե է անցկացվել։ Հանրաքվեի բյուլետենում տեղ էր գտել մեկ հարց. «Դուք աջակցում եք արդյոք Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից ընդունված՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» Սահմանադրական ակտին»։ Ադրբեջանական ժողովուրդը միաձայն հանդես է եկել հանրապետության պետական անկախության օգտին։

1992 թ. մայիսին Միլլի Մեջլիսի կողմից հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության Պետական օրհներգը (երաժշտությունը՝ Ուզեր Հաջիբեյլիի, խոսքերը՝ Ահմեդ Ջավադի), իսկ քիչ հետո՝ եռագույն դրոշը և ութանկյուն աստղի ու նրա ներսում բոցի պատկերով պետական զինանշանը։

1992 թվականից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանում նշվում է, որպես տոն, սակայն չի համարվում ոչ աշխատանքային օր։

Մինչ այդ Ադրբեջանում մայիսի 28-ը նշվում էր որպես Հանրապետության, իսկ հոկտեմբերի 18-ը՝ որպես Պետական անկախության օր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Անկախություն  


Լրահոս