Հակաահաբեկչական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչները թիրախ չեն եղել
Հակաահաբեկչական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչները թիրախ չեն եղել
17:51     17 10 2023    
Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ Ադրբեջանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Թոմաս Շտթեհլիին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Թոմաս Շթեհլին Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը։ Ջեյհուն Բայրամովը հաջողություններ է մաղթել դեսպանին իր գործունեության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային և մի շարք այլ ոլորտներ, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է այն գործոնների մասին, որոնք պայմանավորել են Ադրբեջանի կողմից մեր տարածքում հայկական զինված ուժերի և ինքնահռչակ ռեժիմի դեմ իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումները, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրանքները, անօրինական հայկական խմբավորումների կողմից բխող սպառնալիքները, ընդգծել է, որ բարձր ճշգրտությամբ հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ խաղաղ բնակիչները թիրախ չեն եղել։

Ջեյհուն Բայրամովը հայտնել է Ադրբեջանի Ղարաբաղի տարծաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրման աշխատանքների մասին, որի նպատակով ստեղծվել է էլեկտրոնային պորտալ։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի տարածքից հայ բնակիչների հեռանալը կապված չէ հարկադիր վերաբնակեցման հետ, դա հաստատում են ՄԱԿ-ի պաշտոնյաների տարածաշրջան կատարած այցից հետո արված հայտարարությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս