ԱՀ ԱԳՆ. ԵԽԽՎ փաստաթղթերը Հայաստանին հրահրում են Ադրբեջանի դեմ հերթական ագրեսիայի և ռևանշիզմի
  ԱՀ ԱԳՆ.  ԵԽԽՎ փաստաթղթերը Հայաստանին հրահրում են Ադրբեջանի դեմ հերթական ագրեսիայի և ռևանշիզմի
16:14     14 10 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023-ի հոկտեմբերի 12-ի թիվ 2517 բանաձևը և թիվ 2260 հանձնարարականը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն կտրականապես մերժում և դատապարտում է նշված փաստաթղթերը։

«ԵԽԽՎ-ն հերթական անգամ չկարողացավ անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի ստեղծած անջատողական ռեժիմից և հայկական անօրինական զինված կազմավորումներից բխող անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական սպառնալիքը վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները ողջունելու փոխարեն՝ ԵԽԽՎ-ն շարունակում է զրպարտության և մի շարք երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել:

Ադրբեջանցի ներքին տեղահանվածների և Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների իրավունքների խախտումներն անտեսելուց բացի, ԵԽԽՎ-ն զրպարտություն է կատարում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների կամավոր գաղթի հարցում։ Սա վկայում է մարդու իրավունքների ոլորտում ԵԽԽՎ պարտավորությունների ակնհայտ խախտման մասին։ ԵԽԽՎ-ն պաշտպանում է էթնիկ հայերին գոյություն չունեցող սպառնալիքից, սակայն ուշադրություն չի դարձնում Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և նրանց արժանապատիվ վերադարձի կոչերին։

ԵԽԽՎ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կողմնակալ քայլերը, որոնք խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները։ Եվրախորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը հակառակ արդյունքն են ունենում: Նման փորձերը չեն կարող սասանել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործունեությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ», - հայտարարել են ԱԳՆ-ից:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս