Պուտին. Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայի գազային հանգույցով
  Պուտին.  Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայի գազային հանգույցով
10:17     12 10 2023    
Եվրոպայում բոլորը, ովքեր ցանկանում են ձեռք բերել ռուսական ռեսուրսներ, շահագրգռված են Թուրքիայում գազային հանգույցի ստեղծմամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ «Ռուսական էներգետիկայի շաբաթ» միջազգային ֆորումի լիագումար նիստում։

Նա նշել է, որ Ռուսաստանը գաղափար ունի ընդլայնելու Թուրքիայի տարածքով գազի փոխադրման հնարավորությունները։

ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայի գազային հանգույցի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ մյուս երկրները նույնպես կարող են միանալ Թուրքիայի գազային հանգույցին։

«Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը կապված է առաջին հերթին եվրոպական մայրցամաքում գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծման հետ»,- ընդգծել է Պուտինը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ադրբեջան   Թուրքիա