Իսրայելում Ադրբեջանի դեսպան. Ես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակչության վրա
  Իսրայելում Ադրբեջանի դեսպան.  Ես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակչության վրա
12:14     09 10 2023    
«Ես դատապարտում եմ անկանոն հրթիռային հարվածները և ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակչության վրա»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։

«Ես և իմ ընտանիքը, ինչպես և Իսրայելի հազարավոր քաղաքացիներ, ստիպված ենք ժամեր անցկացնել ապաստանում: Ես դատապարտում եմ անկանոն հրթիռային հարձվածները և ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակչության վրա։

Ցնցված են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների առևանգման բազմաթիվ դեպքերով, որոնք բռնության և դաժան վերաբերմունքի են ենթարկվում ահաբեկիչ-առևանգողների կողմից:

Ինչպես բոլոր ինքնիշխան պետությունները, Իսրայելն էլ իրավունք ունի ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում»,- նշել է դիվանագետը։


Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս