Թուրք նախարար. Զանգեզուրի միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով
  Թուրք նախարար.  Զանգեզուրի միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով
14:42     05 10 2023    
Զանգեզուրի միջանցքը, եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել դրա ստեղծմանը, կարող է անցնել Իրանով։

Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Կարևոր հարցն այն է, թե արդյոք Զանգեզուրի միջանցքը կանցնի Հայաստանով։ Իրական աշխարհագրական պայմանների տեսանկյունից միջանցքը ձեռնտու կլինի ցանկացած երկրի, որի տարածքով այն կանցնի։ Կարծում ենք՝ Հայաստանը այս հարցը կգնահատի առանց քաղաքական միջնորդավորված նկատառումների։ Հակառակ դեպքում այլընտրանքը կլինի այն, որ միջանցքն անցնի Իրանի տարածքով»,- ասել է Ուրալօղլուն։

Նախարարը նշել է, որ Զանգեզուրի երթուղին, մեծ հաշվով, արդեն պատրաստ է, բացառությամբ որոշ հատվածների։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուր   Հայաստան  


Լրահոս