Մակրոնը խափանում է Ալիև-Փաշինյան հանդիպումը Գրանադայում
 Մակրոնը խափանում է Ալիև-Փաշինյան հանդիպումը Գրանադայում
14:51     04 10 2023    
Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար՝ ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։

Zinvor.info-յի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը։

Պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը՝ հանդիպմանը Թուրքիայի մասնակցելու վերաբերյալ։

Նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցություններ վարելուց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում էր Ալիև-Փաշինյան հանդիպումը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մակրոն   Ալիև   Փաշինյան  


Լրահոս