Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոճանապարհի շինարարությունն ավարտվել է 80 տոկոսով
Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի քարտուղար Անար Նաջաֆլին։
Նա նշել է, որ Ջաբրայիլի և Զանգիլանի շրջանների տարածքով անցնող ճանապարհային ենթակառուցվածքի կարևորագույն նախագծերից մեկն էլ Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանով անցնող հատվածի կառուցումն է.
«123,5 կմ երկարությամբ ճանապարհը կառուցվում է առաջին տեխնիկական կատեգորիային համապատասխան: Ճանապարհի մի մասը ունի վեց երթևեկելի գոտի, մնացածը՝ չորս գոտի: Աշխատանքների 80 տոկոսն ավարտված է»։