Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված ահաբեկիչը դատապարտվել է մահապատժի
  Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված ահաբեկիչը դատապարտվել է մահապատժի
12:56     02 10 2023    
Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի քաղաքացի Յասին Հուսեյնզադեին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակում իրականացնելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը (AzTV):

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին ավտոմատով զինված Հուսեյնզադեն ներխուժել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն, սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին և վիրավորել ևս երկուսին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան