Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների ուղևորությունը Խանքենդի
  Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների ուղևորությունը Խանքենդի
09:44     30 09 2023    
Սեպտեմբերի 29-ին Եվլախ քաղաքում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են հումանիտար հարցեր, Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման հարցը և, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։

Բարձր է գնահատվել քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովումը, մարդասիրական օգնություն ուղարկումը, վառելիքի ու պարենի պահանջարկի բավարարումը։

Ղարաբաղի տնտեսական շրջանում բնակվող հայ բնակիչների ներկայացուցիչները հատուկ երախտագիտություն են հայտնել Խանքենդիի արվարձանում բռնկված հրդեհի ժամանակ Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ձեռնարկած միջոցառումների համար, մասնավորապես՝ անհրաժեշտ բժշկական պարագաներ, դեղամիջոցներ և շտապօգնության մեքենաներ ուղարկելու, տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել բջջային կապի, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների կազմակերպման ուղղությամբ։

Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը տեղեկացրել է վերաինտեգրման գործընթացի հետ կապված ընթացակարգերի և սոցիալական ծառայությունների մասին։ Նա նշել է, որ տնտեսական, կոմունալ և այլ հարցերի լուծման նպատակով հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ղարաբաղի շրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերով աշխատանքային խմբի անդամների այցը Խանքենդի քաղաք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խանքենդի  


Լրահոս