Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին
 Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին
10:47     27 09 2023    
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի զինված ուժերի դեմ հակաահաբեկչական միջոցառումներից հետո ստեղծված իրավիճակի շուրջ։

Պետության ղեկավարը նշել է, որ հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում, որոնք ավարտվել են 24 ժամից էլ քիչ ժամանակում, թիրախավորվել են միայն ռազմական օբյեկտները, և խաղաղ բնակչությանը վնաս չի հասցվել։

Ամերիկյան կողմին տեղեկացվել է, որ ներկայումս ընթանում է հայկական ապօրինի զինված ուժերի զինաթափման և Ադրբեջանի տարածքից դուրս բերելու գործընթացը։ Ընդգծվել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում առգրավվել է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, ինչպես նաև ռազմական հանդերձանք։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչների, ինչպես նաև Ադրբեջանում ապրող այլ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ապահովման ուղղությամբ՝ երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների և հայ բնակիչների ներկայացուցիչների միջև շարունակվում է երկխոսությունը վերաինտեգրման հարցերի շուրջ, Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկում հայ բնակիչներին, և տարածքում վերականգնվում են ենթակառուցվածքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինքեն   Իլհամ-Ալիև  


Լրահոս