Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահի օգնականի և Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը
  Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահի օգնականի և Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը
10:34     27 09 2023    
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նրա դիվանագիտական խորհրդականներ Սիմոն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հովանու ներքո կայացել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հիքմեթ Հաջիևը պատմել է՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու Ադրբեջանի ծրագրերի մասին։

Հանդիպումը նաև հնարավորություն է տվել՝ մասնակիցների միջև ինտենսիվ կարծիքների փոխանակում անցկացնել՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման կարևորության վերաբերյալ:

«ԵՄ-ն համարում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս