Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը։ «Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի հետ կապված, մասնավորապես՝ մարդասիրական օգնության և վառելիքի կարճ ժամանակում տրամադրման, և. էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռամին Մամեդովը տեղեկացրել է այն միջոցառումների մասին, որոնք կիրականացվեն հաջորդ փուլում։ Նշվել է, որ մի շարք բնակավայրերում հայազգի տարեց միայնակ բնակիչներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո։ Առաջարկվել է պայմաններ ստեղծել, որպեսզի այդ անձինք հանդիպեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, նրանց փոխանցել ընտանիքների անդամներին կամ համապատասխան բուժհաստատություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած՝ սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերի լուծման աշխատանքային խմբի անդամների հանդիպում կազմակերպել՝ կոմունալ, բժշկական և այլ քաղաքացիական ծառայությունների ներկայացուցիչների հետ տարածքում, այդ թվում՝ Խանքենդի քաղաքում՝ ընթացիկ գործունեության ուղղությունները որոշելու և համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով։
Առաջարկվել է դաշտային հիվանդանոցում, որն առաջարկվում է կառուցել Խանքենդի քաղաքի մոտ կամ Խոջալուի ուղղությամբ, բժշկական ծառայությունները կազմակերպվեն ադրբեջանական և հայկական ծագում ունեցող բուժանձնակազմի կողմից։ Առաջարկվել է նաև ստեղծել դաշտային սննդի ապահովման ծառայություն՝ ադրբեջանցիներից և հայերից բաղկացած անձնակազմով։
Հանդիպմանը պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել խրոնիկական ծանր հիվանդություններով տառապող կամ վիրահատության կարիք ունեցող անձանց։
Բացի այդ, հանդիպմանը ընդգծվել է՝ ադրբեջանական և հայկական ծագում ունեցող բուժաշխատողներից կազմված շարժական համատեղ բժշկական խմբերի ձևավորման կարևորությունը, որոնք ծառայություններ կմատուցեն հեռավոր գյուղերում միայնակ անձանց և բուժօգնության կարիք ունեցողներին։