Խոջալիում ավարտվել է Ղարաբաղի հայ բնակիչների հետ հանդիպումը. ԹԱՐՄԱՑՎԱԾ
 Խոջալիում ավարտվել է Ղարաբաղի հայ բնակիչների հետ հանդիպումը.  ԹԱՐՄԱՑՎԱԾ
15:35     25 09 2023    
Խոջալիում ավարտվել են Ռամին Մամեդովի հերթական բանակցությունները Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի ներկայացուցիչների հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։

Հիշեցնենք, որ Ռամին Մամեդովը այս տարվա մարտին նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու:

***

Խոջալիում հանդիպում է ընթանում Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների անունից Ղարաբաղի հայ բնակիչների հետ հանդիպումները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը։

Ռամին Մամեդովը այս տարվա մարտին նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու:

Հիշեցնենք, որ լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալի   Ղարաբաղ