Իլհամ Ալիևն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
 Իլհամ Ալիևն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
16:04     22 09 2023    
Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդա Փրայսին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել՝ Համաշխարհային բանկի կողմից Ադրբեջանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանն աջակցելու համար։ Խոսելով վերջին տարիների համագործակցության բարձր մակարդակի մասին՝ Իլհամ Ալիևն ընդգծել է ապագա կոնկրետ ուղղությունների և նախագծերի որոշման կարևորությունը։ Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ ջանքեր է գործադրում արտաքին պարտքի կրճատման ուղղությամբ, և արդեն հասել ենք այդ նպատակին։

Ռոլանդա Փրայսը բավարարվածություն է հայտնել ՀԲ-ի և Ադրբեջանի միջև 30-ամյա համագործակցության կապակցությամբ և հավելել, որ այսօր Ադրբեջանը զգալի զարգացում է ցույց տալիս և լավ արդյունքների է հասել։ Հյուրը գոհունակություն է հայտնել՝ զարգացման այս ուղղությամբ մեր երկրի հետ համագործակցության հետ կապված։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս