Պաշտոնական Բաքուն սուր քննադատության է ենթարկել Ժոզեպ Բորելի հայտարարությունը
 Պաշտոնական Բաքուն սուր քննադատության է ենթարկել Ժոզեպ Բորելի հայտարարությունը
09:58     22 09 2023    
Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի սեպտեմբերի 21-ի հայտարարությունը տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը տեղում և բացարձակապես անհամարժեք է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության։

«Բացի այդ, այս կազմակերպությունը միշտ ձեռնպահ է մնացել Ադրբեջանի ինքնիշխան տարածքների գրեթե 30-ամյա ռազմական օկուպացիան, էթնիկ զտումները և ադրբեջանցիների դեմ հանցագործությունները դատապարտելուց և երբեք բարձր չի գնահատել 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու Ադրբեջանի ջանքերը։

Ինչ վերաբերում է հումանիտար իրավիճակի հետ կապված մեղադրանքներին, տեղի հայ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովմանը, ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ այսօրվա քննարկման արդյունքներով Ադրբեջանը, իր միջազգային գործընկերների աջակցությամբ անհրաժեշտ օգնություն կցուցաբերի տեղի հայերին՝ նրանց սոցիալական և հումանիտար զարգացումը բարելավելու համար և ցանկացած միջամտություն Ադրբեջանի գործողություններին այս հարաբերություններում հակաարդյունավետ և անօգուտ կլինի:

Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ խաղաղությանն ու կայունությանը և հուսով է, որ խամաճիկ ռեժիմի և հայկական անօրինական զորամիավորումների մնացորդների վերացմանն ուղղված Ադրբեջանի միջոցները դրական ազդեցություն կունենան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման վրա»,- նշում է ԱԳՆ-ն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս