Ներկայացվել է ադրբեջանական արտադրության ականազերծման մեքենա
  Ներկայացվել է ադրբեջանական արտադրության ականազերծման մեքենա
16:54     04 09 2023    
Ադրբեջանական արտադրության ականազերծման մեքենան ներկայացվել է ANAMA:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ձեռնարկատերերը «Ղարաբաղի վերածնունդ» հիմնադրամին են նվիրաբերել՝ «Իմպրոտեքս» ընկերությունների խմբի արտադրած Revival P ականազերծման մեքենան։

Սեպտեմբերի 4-ին կայացել է շնորհանդեսի արարողություն՝ նվիրված Հիմնադրամի կողմից այս մեքենան Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությանը (ANAMA) փոխանցելուն:

Արարողությանը մասնակցել են՝ «Ղարաբաղի վերածնունդ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռահման Հաջիևը, ԱՀ ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, «Իմպրոտեքս» ընկերությունների խմբի ղեկավարությունը, «Ղարաբաղի վերածնունդ» հիմնադրամի Դիտորդ խորհրդի անդամ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆաթմա Յըլդըրըմը, հիմնադրամի գործընկերներ ու դոնորներ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս