Պետդեպ. ԱՄՆ-ն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Ղարաբաղ
  Պետդեպ.  ԱՄՆ-ն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Ղարաբաղ
12:48     01 09 2023    
Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Ղարաբաղի բնակչությանը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարությունում:

Անհրաժեշտ է հանդիպում անցկացնել Բաքվի պաշտոնյաների և Ղարաբաղի հայկական փոքրամասնության ներկայացուցիչների միջև՝ համաձայնության հասնելու Ղարաբաղի բնակչության համար կարևոր ապրանքատեսակների առաքման շուրջ, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ ուղիների վերաբերյալ, և վերսկսեն քննարկումները բոլոր մնացած հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպ   Ադրբեջան  


Լրահոս