Բաքվում նշել են Թուրքիայի Հաղթանակի օրը
  Բաքվում նշել են Թուրքիայի Հաղթանակի օրը
10:11     31 08 2023    
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը օգոստոսի 30-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել։

Zinvor.info-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

Միջոցառմանը հնչել են Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգները։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին նշել է, որ երկիրը երկրաշարժ է վերապրել. «Մենք վերապրել ենք դարի աղետը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են մեր երկրին, հատկապես Ադրբեջանին։ Մեր հանրապետության 100-ամյակին Թուրքիան պաշտպանական արդյունաբերության զարգացումը հասցրեց 80 տոկոսի։ Թուրքիան այսօր հզոր տարածաշրջանային գերտերություն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս