Ադրբեջանի օմբուդսմենը պատասխանել է հայկական լրատվամիջոցներին
 Ադրբեջանի օմբուդսմենը պատասխանել է հայկական լրատվամիջոցներին
12:16     30 08 2023    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան արձագանքել է որոշ հայկական կայքերի տարածած անհիմն պնդումներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան տեղեկությունը տարածել է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Հայկական կայքերը, մատնանշելով Ա. Սարգսյանի ձեռքի վնասվածքը, որը, ինչպես ինքն է ասել, ստացել է այս տարվա փետրվարին հոր հետ ընտանեկան ֆերմայում աշխատելիս, օգտագործում են Ադրբեջանի վարած մարդասիրական քաղաքականության դեմ։

Լուսանկարում պարզ երևում է, որ նրա ձեռքի այս հետքը վաղուց է հայտնվել։

Այս առումով ձերբակալվածների վերաբերյալ տեղեկատվության հստակ տրամադրումը ևս մեկ անգամ հաստատում է գործունեության թափանցիկությունը»,- ասված է հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս