Հիքմեթ Հաջիևը կոչ է արել հետաքննել ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հայամետ քաղաքական գործիչների գործունեությունը
 Հիքմեթ Հաջիևը կոչ է արել հետաքննել ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հայամետ քաղաքական գործիչների գործունեությունը
10:38     28 08 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հայամետ քաղաքական գործիչների նկատմամբ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հիքմեթ Հաջիևը X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում մեջբերել է The New York Post թերթից մի հատված՝ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի կնոջ հնարավոր իրավախախտումների մասին։

«Փողերն ամեն ինչ որոշում են: ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հակաադրբեջանական, հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն հետագա հետաքննության»,-գրել է Հաջիևը:

The New York Post-ի վերնագրում ասվում է. «Սենատոր Բոբ Մենենդեսի կինը վաճառել է 400 000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ ամիսներ առաջ, երբ նրա գրասենյակը խոստովանել է, որ նրան դաշնային հետաքննություն է սպառնում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս