Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
  Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
11:06     26 08 2023    
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Մեհրիբան Արիֆի, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Վստահ եմ, որ կառուցողական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամ ժողովուրդների շահերին։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆի, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»,- ասված է շնորհավորական նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Պուտին  


Լրահոս