Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են Լաչինի շրջան
  Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են Լաչինի շրջան
18:38     25 08 2023    
Օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Լաչինի շրջան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Նախագահ Իլհամ Ալիևն այստեղ մասնակցել է «Ազերէներժի» ԲԲԸ-ի «Միշնի» և «Ալխասլի» փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը։

Այնուհետև երկրի ղեկավարը և առաջին տիկինը ծանոթացել են Լաչինի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին։

Իլհամ Ալիևը ծանոթացել է նաև Քելբաջար-Լաչին ավտոճանապարհի 38-76 կմ հատվածում իրականացվող աշխատանքներին։

Բացի այդ, Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել են Լաչին քաղաքի մերձակայքում կառուցվելիք հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը, Լաչինի շրջանի արդյունաբերական գոտում կահույքի գործարանի բացմանը, ծանոթացել են մոդուլային տիպի տների արտադրության և մանր եղջերավոր անասունների ձեռնարկությանը, մասնակցել են «Hoçazfilm» ստեղծագործական ստուդիայի նկարահանումների տաղավարի բացմանը, Լաչինի շրջանի թիվ 2 հիմնանորոգված միջնակարգ դպրոցի և «Հաքարի ձկնաբուծարանի» բացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Լաչին  


Լրահոս