Ալի Ասադովը շնորհավորել է իր ուկրաինացի գործընկերոջը
Ալի Ասադովը շնորհավորել է իր ուկրաինացի գործընկերոջը
15:26     24 08 2023    
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են նախարարների կաբինետից։

Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև գոյություն ունեն բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։

Նշվում է, որ այս ամուր հիմքերի վրա կառուցված միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը գոհունակության զգացում է առաջացնում:

Վստահություն է հայտնում, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն հաջողությամբ զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ երկու ժողովուրդների և երկրների:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ասադով   Ուկրաինա  


Լրահոս