Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում, որ Միրզիյոևը վերաընտրվելուց հետո իր առաջին պետական այցը կատարեց Բաքու
  Ադրբեջանի նախագահ.  Մենք բարձր ենք գնահատում, որ Միրզիյոևը վերաընտրվելուց հետո իր առաջին պետական այցը կատարեց Բաքու
10:44     23 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եղբայրության և բարեկամության ցուցիչ է անվանել Շավքաթ Միրզիյոևի՝ Ուզբեկստանի նախագահ ընտրվելուց հետո առաջին պետական այցը մեր երկիր, հաղորդում է Zinvor.info-ն:

«Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք Ուզբեկստանի նախագահ ընտրվելուց հետո Ձեր առաջին պետական այցը կատարում եք Ադրբեջան։ Սա մեր եղբայրության, մեր բարեկամության և մեր երկրի ու մեր ժողովրդի հանդեպ ձեր վերաբերմունքի ցուցիչ է»,- ասել է պետության ղեկավարը Ուզբեկստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

Ընդգծելով, որ Ուզբեկստանի եղբայրական ժողովուրդը ևս մեկ անգամ մեծ վստահություն է հայտնել Շավքաթ Միրզիյոևին և արժանվույնս գնահատել նրա ջանքերը Ուզբեկստանի զարգացման գործում, Ադրբեջանի նախագահը նշել է. «Ձեր ղեկավարությամբ եղբայրական երկիրը հաջողությամբ ընթանում է արարման ճանապարհով։ Ես մեկ անգամ չէ, որ հնարավորություն եմ ունեցել անձամբ տեսնելու այն մեծ փոփոխությունները, որոնք Ձեր ղեկավարությամբ կատարվում են Ուզբեկստանում՝ երկրի զարգացման, նրա ներուժի ամրապնդման, պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաև միջազգային գործերում նրա հեղինակության բարձրացման ուղղությամբ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս