Տասնյակ միլիոններ՝ Քելբաջարի վերականգնման համար
Տասնյակ միլիոններ՝ Քելբաջարի վերականգնման համար
17:50     17 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Քելբաջար քաղաքում շինարարական, վերանորոգման և վերականգնողական աշխատանքների համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային հիմնադրամից 80 մլն մանաթ կհատկացվի Քելբաջար քաղաքում շինարարական, վերանորոգման և վերականգնողական աշխատանքների նախագծման և իրականացման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբաջար   Ադրբեջան  


Լրահոս