Հաջիևը պատասխանել է Օկամպոյին: Մութ անցյալ ունեցող մարդը միտումնավոր խեղաթյուրում է իրավիճակը Լաչինի ճանապարհին
  Հաջիևը պատասխանել է Օկամպոյին:  Մութ անցյալ ունեցող մարդը միտումնավոր խեղաթյուրում է իրավիճակը Լաչինի ճանապարհին
12:52     10 08 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի մեղադրանքներին, որոնք հնչել են հակաադրբեջանական կողմնակալ զեկույցում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հ.Հաջիևը սոցցանցի իր աքաունթում բացահայտել է փաստեր այն մասին, թե իրականում ով է Օկամպոն։

Նախագահի օգնականը նշել է, որ Օկամպոն Միջազգային քրեական դատարանում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ ղեկավարել է մի քանի ընկերություններ աշխարհի ամենահայտնի հարկային ապաստանում։

Բացի այդ, հաղորդվում է, որ Օկամպոյին Երևանում ընդունել է Հայաստանի նախկին նախագահ, Խոջալուի ցեղասպանությունն իրականացրած ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանը։

«Նման մութ անցյալ ունեցող անձը իր կողմնակալ զեկույցում միտումնավոր խեղաթյուրում է՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և իրական իրավիճակը Լաչինի ճանապարհի գործարկման հետ կապված», - ասել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս