Ջեյհուն Բայրամովի նամակը տարածվել է որպես Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փաստաթղթեր
 Ջեյհուն Բայրամովի նամակը տարածվել է որպես Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փաստաթղթեր
16:59     03 08 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ հուլիսի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակը՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ին Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի հայցը մերժելու որոշման հետ, տարածվել է որպես Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փաստաթղթեր:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նամակում նշվում է, որ Հայաստանի պահանջը մերժելու այս միաձայն ընդունված որոշումը ևս մեկ անգամ հաստատում է՝ իր տարածքում սահմանային անցակետ ստեղծելու Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը։

Ընդգծվում է, որ Ադրբեջանը «Լաչին» սահմանային անցակետ է ստեղծել՝ Հայաստանին կողմից Լաչինի ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելը կանխելու, մեր երկրի բնական պաշարների թալանն ու ականային վտանգը կասեցնելու համար։ Նամակում ասվում է, որ հունիսի 15-ին Հայաստանի կողմից իրականացված սադրանքից առաջ, ավելի քան 2000 հայազգի բնակիչներ անվտանգ և թափանցիկ կարգով հատել են սահմանային անցակետը։

Նամակում նշվում է, որ հարձակումից հետո, որի ժամանակ վիրավորվել է Պետական սահմանապահ ծառայության զինծառայողը, Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել այս սադրանքի պատճառները հետաքննելու և սահմանային անցակետի անվտանգությունն ապահովելու համար։ Ադրբեջանի այս քայլերը Հայաստանի կողմից անհիմն կերպով դիտվում են որպես «շրջափակում»։ Քանի որ երաշխիքներ չկան, որ Հայաստանը չի կրկնի նման սադրանքը, ներկայումս Լաչինի ճանապարհն օգտագործվում է միայն բժշկական նպատակներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս